Շիրակի 22-ամյա բնակչուհու աչքերից բյուրեղներ են թափվում. անբացատրելի երևույթ. տեսանյութ

Երբևէ լսե՞լ եք, որ մարդու աչքերից բյուրեղներ թափվեն արցունքների փոխարեն: Նման բաներ կարդացել ենք միայն հեքիաթներում, բայց արի ու տես, որ իրական կյանքում էլ հանդիպում են նման դեպքեր:

Աշխարհում այդպիսի մարդիկ ընդամենը 5-ն են, իսկ նրանցից մեկը մեր հայրենակցուհին է՝ Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Սաթենիկ Ղազարյանը:

Սաթենիկի աչքերից արդեն երկու ամիս է, ինչ գունավոր բյուրեղներ են թափվում։ Անբացատրելի այս երևույթը դարձել է ողջ ընտանիքի մտահոգության պատճառը։

Բյուրեղները սուր են և կարծր, դրանք ցավեցնում են աչքերը, ուստի երկու ժամը մեկ բյուրեղներն աչքերից հեռացնելու անհարժեշտություն է զգացվում։

Շանթի նկարահանող խմբին տանը ամենից շատը Սաթենիկն էր սպասում: Աչքի մեջ գոյացած կարծր բյուրեղները ամբողջ գիշեր ու մինչև կեսօր չէին հեռացրել, որպեսզի նկարահանող խմբի ներկայությամբ աչք ծակող մանր ու մեծ բյուրեղները հանվեին կնոջ աչքից…

Այս երևույթից տառապող մեկ այլ աղջիկ էլ աֆրիկյան պետություններից մեկում է ապրում: Հասնա անունով աղջկա մոտ այդ արտառոց երևույթը 12 տարեկանից է ի հայտ եկել` նրա արցունքի բյուրեղները ալմաստներ են

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում։

Спасибо за просмотр!

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓