Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես. հզոր մտքեր Նժդեհից, որ թրից էլ սուր են

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

Նա, ով ընդունում է Աստծո գոյութիունը, ընդունում է նաև իր պարտականութիունը գերագույն իրականության հանդեպ` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՈՒՆ:

Մեր սեփական ցավերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կա – մտածել այլոց ցավերի մասին:

Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ:

Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից: Մարդը տառապում է իր իսկ անկատարությունից, որն արդյունքն է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների:

Եղի՛ր հպարտ: Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր: Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինելուց:

Թագ ու ձևական իշխանություն փնտրում են այն ոչնչությունները միայն, որոնք անթագ իշխել, թագավորել չգիտեն:

Սպանվում է և առյուծը, առյուծությունը` երբեք:

Մեծ պաշտոնները առանց հոգեկան մեծության նման են կավե անդրիի` դրված ոսկե պատվանդանի վրա:

Իրենց տականքները. ահա ազգերի իրական թշնամին:

Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե սպառազեն բռունցքի, այլ ներազեն գերազանցության:

Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:

Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:

Հոգեպես մանրանում և ճահճանում է միայն ներկայով կլանված հասարակությունը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես. հզոր մտքեր Նժդեհից, որ թրից էլ սուր են