«Շշկռված եմ, Աստված իմ, ինչ է լինելու». Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շշկռված եմ, Աստված իմ, ինչ է լինելու :)

Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի դիմումը ՀՀ դատախազին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին մի քանի ուշագրավ մտքի է հանգեցնում: Ասենք, որ գործող ու մի նախկին նախագահով դիմում են դատախազին, քաղաքականապես ավելի գրագետ չէր լինի՞, որ Քոչարյանին էլ առաջարկեին միանալ այդ դիմումին, Արցախի բոլոր նախկին նախագահներով էլի …

Մեկ էլ էդ խափանման միջոցի փոփոխման խնդրանքը կապում են մայիսյան հաղթանակների հետ: Ասես` մեղադրանքների հիմքում այն հանգամանքն է, որ Քոչարյանը հեչ չի սիրել նշել այդ տոները, հիմա դուրս գա բանտից ու արագ-արագ նշի: Կամ՝ կալանքը խափանման միջոց ընտրել են հենց մայիսի 9-ին, տոնը չի հասցրել նշել, հիմա գոնե կարողանա: Կամ՝ խափանման միջոցի հիմքերը հենց մայիսի եռատոնով է կտրվում, հենց գալիս է մայիսի 9-ը, այլեւս Քոչարյանը չի կարողանալու ազդել գործի կողմերի վրա:

Զարմանալի է, թե ինչու Ղուկասյանն ու Սահակյանը չեն խոստանում, որ Քոչարյանն այլեւս խելոք եւ համեստ կպահի իրեն, կվերադառնա Արցախ այն հագուստով, որով գնացել է, անցած տարիների ընթացքում առեղծվածային եղանակով կուտակած հարստությունը կվերադարձնի նրանց, ումից նվեր է ստացել: «Մի մուշտի է տվել էլի…» հայեցակարգի շրջանակներում դիմում է փաստորեն:

Եզրակացությունը մեկն է. կոլցի է ջարդել սրանց շարժիչում, ու շարժիչը յուղ է վառում, գեշ է վառում: Սխալ ասացի, կներեք: Սա նշանակում է, որ Արցախը կարիք ունի հեղափոխության, որ էս մտածողությամբ մարդիկ այլեւս երբեք իշխանություն չլինեն: Այսով խնդրում եմ արցախցիներին սկսել այդ հեղափոխությունը: Բա Սահակյանն ու Ղուկասյանը կարող են դիմել օտար երկրի դատախազին, օտար երկրի քաղաքացին, որ ֆինանսավորում է Արցախի պետական ապարատի աշխատանքը, չի կարո՞ղ դիմել հեղափոխության խնդրանքով:

Ձեր Կինո Երեւանի մայլի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ»

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓