Շշմեցնող է. Թանկյանը նկար է հրապարակել՝ ցույց տալով Հիտլերի և Էրդողանի նմանությունը. հապա նայեք

Ողջ աշխարհում հայտնի, ազգությամբ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է Ադոլֆ Հիտլերի հետ: Թանկյանը լուսանկար է
հրապարակել, որտեղ պարզ երևում է դա:

Նկարի վրա նշված են 1939 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, և 2019 թ.՝ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի սկսած գործողությունները:

«Հիտլերն ու Էրդողանը, իսկապես ապշեցուցիչ է»,- այսպես է մակագրել նա նկարը:

Քրդերի դեմ Թուրքիայի՝ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունն սկսվել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի է ունեցել, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքել են Եփրատ գետի արևելյան հատվածը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓