Ո՞վ կհարաժարվի շոկոլադից, այն էլ տնական, դե իհարկե՝ ոչ ոք, սա այն դեպք է, երբ օգտակարն ու հաճելին համատեղվում են. դե՛, անցանք գործի

Պատկերացնում եք երեխաների ուրախությունը, երբ նրանք սրտներին ուզածի չափ կարող են շոկոլադ ուտել և դուք չեք արգելում: Չեք արգելում, որովհետև այս շոկոլադը պատրաստում եք ինքներդ և այն չի պարունակում ոչ մի արհեստական հավելում:

Այս շոկոլադն այնքան  համեղ է, որ  հնարավոր է դուք հերթ չտաք երեխաներին: Միակ թերությունն այն,է որ  ստիպված եք լինելու, ինձ պես,  ամեն օր պատրաստել:

Բաղադրիչներ

270 գրամ կաթի փոշի

180 գ շաքարավազ

120 գ կարագ

100 մլ ջուր

50 գ կակաո

Ընկույզ, կաղին, չամիչ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Կաթի փոշին և կակաոն  խառնել:

Ջուրը եռացնել և ավելացնել շաքարավազը, որպեսզի օշարակ ստացվի: Ստացված օշարակը 6 րոպե եռալուց հետո պահել  կրակի վրա: Երբ օշարակը թանձրանա ավելացնել կարագը:  Լավ խառնել, որպեսզի կարագը  լիովին հալվի:

Իրար միացնել  կարագով օշարակն ու  կակաոի ու շաքարավազի խառնուրդը: Ավելացնել մանրացված  ընկույզը, կարելի է նաև չամիչը:  Լավ խառնել:

Լցնել  նախապես պատրաստված կաղապարի կամ որևէ  տարայի մեջ, հավասարեցնել , դնել սառը տեղում մի քանի ժամ: Կարելի է լցնել փոքրիկ ամանների մեջ և այդպես մատուցել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ո՞վ կհարաժարվի շոկոլադից, այն էլ տնական, դե իհարկե՝ ոչ ոք, սա այն դեպք է, երբ օգտակարն ու հաճելին համատեղվում են. դե՛, անցանք գործի