Ո՞րն է ավելի լավ, տգեղ արտաքին ու ազնիվ հոգի ունենալը, թե՞ գեղեցիկ դեմքը` հրեշավոր հոգով

Մարդիկ երբեք չեն դադարում վիճել այն հանցի շուրջ, թե ինչ գեղեցկությունը: Տարբեր ազգեր, տարբեր սերունդներ, տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում գեղեցիկը: Մերի Էննը ծնվել է 1874 թ. դեկտեմբերի 20-ին Լոնդոնում: Նա աշխատել է որպես բուժքույր և 29 տարեկան հասակում ամուսնացել է ֆլորիստ Թոմաս Բեվանի հետ: Սակայն ամուսնությունից կարճ ժամանակ անց կնոջ մարմինը սկսեց փոխվել:


Պարզվում է, որ Մերի Էննը տառապում էր ակրոմեգալիա հիվանդությամբ: Այդ հիվանդությունը բնութագրվում է աճի հորմոնի չափազանց բարձր արտադրությամբ: 1914 թ.-ին նրա ամուսինը մահացավ և Մերի Էննը մենակ մնաց չորս զավակների հետ:
Նա աշխատում էր օրնիբուն, անտեսելով սեփական առողջությունը: Նա օրեցօր ավելի էր տգեղանում և փողոցում նրան բոլորը ծաղրում էն ու ծիծաղում էին նրա վրա: Եվ նա որոշեց օգուտ քաղել այդ վիճակից: Նա մասնակցեց «Ամենակոպիտ կինը» մրցույթին և գրավեց առաջին տեղը: Նա սաստիկ տանջվում էր ծաղրանքներից, բայց նրան մխիթարում էր այն կլորիկ գումարը, որ ստացել էր որպես մրցանակ; Այդ գումարով նա կարող էր երեխաների կարիքները հոգալ:


Այդ նվաստացուցիչ մրցույթից հետո նրան աշխատան առաջարկեցին կրկեսում, նրան տեսնելու համար մարդիկ բավականին բարձր էին վճարում: Նրա «կարիերան» շատ հաջող էր: Շուտով նրան հրավիրեցին ԱՄՆ, որտեղ նա աշխատանքի անցավ «Դրիմլենդ» զբոսայգում, որտեղ շարունակեց աշխատել մինչև կյանքի վերջը:
Մինչև իր կյանքի վերջը նա դիմացավ մարկանց նվաստացումներին ու ծաղրանքին և այդ ամենը նա տանում էր հանուն երեխաների, որպեսզի կարողանար ապահովել նրանց կարիքները:
Ցավալի է, որ մարդիկ չեն հասկանում մի պարզ բան, որ արժանապատվությունը և ՄԱՐԴ լինելը ավելի կարևոր են քան գեղեցիկ ու համակրելի դեմքը, որի տակ երբեմն հրեշավոր հոգի է թաքնված լինում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ո՞րն է ավելի լավ, տգեղ արտաքին ու ազնիվ հոգի ունենալը, թե՞ գեղեցիկ դեմքը` հրեշավոր հոգով