Ոչ մեկին երկրորդ շանս մի տվեք, որովհետև դա անիմաստ և անշնորհակալ զբաղմունք է: Երբ դուք երկրորդ շանս եք տալիս, ապա իմացեք, որ այդ երկրորդ շանսը ձեզ եք տալիս, որպեսզի կրկին անգամ համոզվեք, որ դա պետք չէր անել: Եթե դուք երկրորդ շանս եք տալիս մարդուն, դա նշանակում է, որ դուք դեռևս պատրաստ չեք ազատվել այդ մարդուց:
Հիշեք. ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ:
Ի՞նչ եք կածում ստախոս մարդը կխոփվի, եթե դուք նրան երկրորդ շանս տաք: Դուք նրան երկրորդ շանս եք տալիս ձեզ կրկին խաբելու: Կարո՞ղ է այդյոք հիմարը խելոք դառնալ, եթե դուք նրան երկրորդ շանս տաք: Կնամոլը՝ կնամոլ է մնում, խաբեբան՝ խաբեբա:
Այդ երկրորդ շանսը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Կա մի ճշմարտություն, եթե դուք թանկ եք մարդու համար, նա երբեք ձեզ հետ վատ չի վարվի:
Եթե նա ձեր կյանքից հեռացել է, դուրս է մղվել առանց որևէ պատճառի, ապա նրա վերադարձը ձեր կյանք ոչ մի լավ բան չի բերի:
Մի քայքայեք ձեր նյարդերը, նա ով ձեզ հիասթափեցրել է, արժանի չէ երկրորդ շանսին:
Իհարկե ասելը հեշտ է, սակայն գործելը՝ դժվար: Երբեմն խղճահարությունը թույլ չի տալիս վճռական քայլեր անել: Հպարտություն ունեցեք և ձեր կյանքում ամեն մեկին իր տեղը դրեք:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն