«Ովքեր կուզեն կարծիքս լսել` որպես Քրիստոնեական Եկեղեցում մկրտված քաղաքացու `2 բառով ասեմ». բռավո՛ Սոս Ջանիբեկյանին, էս ինչ լավ ասեց

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Էս վերջերս շատ ա ինչ որ քննարկվում սատանիստական բառը , սատանիստական երիտասարդությունը և սատանիստական երաժշտությունը :

Նրանք ովքեր հակահեղափոխական են և ամեն փոքր առիթ բաց չեն թողնում ,որպեսզի խոցեն ներկայիս կառավարությանը , իրենց ասելու բան չունեմ ,մարդիկ իրենց գործն են անում , իսկ չեզոք քաղաքացիները,ովքեր կուզեն կարծիքս լսել` որպես Քրիստոնեական Եկեղեցում մկրտված քաղաքացու `2 բառով ասեմ :

Սատանիստական երաժշտությունը ուղղվածություն է, որը իրավունք ունի լինելու (իհարկե ոչ հանրային տեղերում), իսկ ցածրակարգ կլկլոց լսող, ամեն եկեղեցի տեսնելուց խաչակնքվող , ձեր իմացած հայ «քրիստոնյան» ,շատ հնարավոր է, որ իր արարքներով, ապրելակերպով ,մտքերով ավելի մոտ կանգնած լինի սատանուն :

Եկեք Խաչակնքվող սատանիստներից խոսենք , դա ավելի մեծ աղետ է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓