Որդիս օգնեց  անծանոթ ծեր կնոջը և դրա դիմաց ստացավ….  Ճիշտ են ասում, կյանքը բումերանգ է

Մեզ փոքրուց սովորեցնում են, որ պետք է բարի լինել, բարի գործեր անել ոչ միայն մեր հարազատների ու մտերիմների, այլ նաև  բոլոր նրանց համար, ովքեր կարիքի մեջ են: Ճակատագիրը  անպայման  կհատուցի:

Ես իմ որդուն ծնված օրվանից սովորեցրել եմ օգնել մարդկանց, կարիքավորներին: Բարությունը դա այն է, ինչով մենք տարբերվում ենք կենդանիներից;  Առանց բարի գործերի աշխարհը վաղուց կործանված կլիներ:  Եվ փառք աստծո, որդիս իմ խորհուրդները ընդունել է և  օգնության ձեռք է մեկնում մարդկանց:

Այս պատմությունը եղել է երկու տարի առաջ: Այդ ժամանակ որդիս սովորում էր համալսարանում: Մի օր նա փողոցում նկատում է, որ մի ծեր կին անհանգիստ քայլում է փողոցում, լաց է լինում, փողոցի մի կողմից մյուսն է գնում:  Որդիս մոտենում է ու հրացնում.

— Ի՞նչ է պատահել, տատիկ, դուք ձեզ լա՞վ եք զգում, ինչո՞վ կարող եմ օգնել:

— Ես կորցրել եմ ճանապարհը, որդիս, մոլորվել եմ, որոշեցի մի քիչ զբոսնել ու ահա, կորցրել եմ ճանապարհը, — ասում է ծեր կինը լաց լինելով:

— Որտե՞ղ է գտնվում ձեր տունը:

— Չգիտեմ, որդիս, ոչինչ չեմ հիշում, ինչ որ կարմիր ու բարձր շենք է, դիմացը  արձան կա, — ասում է կինը:
Որդիս մոտավորապես գլխի է ընկնում, թե ինչ  շենքի մասին է խոսում կինը: Նրան թևանցուկ է անում ու տանում էլիտար շենքերի  կողմը:

Երբ կամաց քայլերով մոտենում են շենքին, հասկանում է, որ չի սխալվել: Տարածքում ոստիկանական մեքենաներ էին հավաքվել, մի տղամարդ այս ու այն կողմ էր վազում ու հրամյում էր.

— Որոնեք, շտապ, արագ, գտեք մորս,փակեք բոլոր ճանապարհները,  արեք ամեն ինչ, որ նա մեկ ժամից տանը լինի:

— Որդիս  գլխի է ընկնում, որ այդ տղամարդը ծեր կնոջ որդին է և բարձրաձայն ասում է.

— Դուք ա՞յս կնոջն եք որոնում:

Տղամարդը արագ քայլերով մոտեցավ, ու գրկեց մորը:

— Շնորհակալություն, երիտասարդ,  մայրս արդեն ծեր է ու հիվանդ, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կպատահեր, եթե դուք նրան չօգենիք:

Այդ տղամարդը, որպես շնորհակալություն,  որդուս հրավիրեց իր ընկերությունում աշխատանքի, մի քանի ամիս անց,  տեսնելով, որ նա շնորհաշատ և խելացի երիտասարդ է, նրա պաշտոնը բարձրացրեց, և հիմա որդիս զբաղեցնում է  բարձր պաշտոն այդ ընկերությունում և շատ բարձր աշխատավարձ է ստանում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Որդիս օգնեց  անծանոթ ծեր կնոջը և դրա դիմաց ստացավ….  Ճիշտ են ասում, կյանքը բումերանգ է