Որտեղից են գալիս ժողովրդական հավատալիքները և ինչ բացատրություն ունեն, արժե՞ արդյոք դրանց հավատալ. իսկ դուք ի՞նչ նման հավատալիքներ գիտեք

Ժողովրական հավատալիքները, անկախ այն բանից հավատում ենք դրանց թե ոչ, ունեն իրենց առաջացման աղբյուրներն ու բացատրությունը:

Ասում են ուրբաթ օրը, եթե ամսի 13-ն ոչինչ անել չի կարելի: Ասում են, իբր այդ օրն է Կայենը սպանել Աբելին, ժամանակի ընթացքում այդ լեգենդը տարբեր ենթադրույունների տեղիք է տվել և ժողովուրդը սկսել է հավատալ, որ 13-ը անհաջողություն բերող թիվ է և խորհրդանշում է դժբախտություն:

Ինչու չի կարելի  շեմից որևէ բան փոխանցել: Բանն այն է, որ հին ժամանակներում  նախնիների աճյունը հանգչում էր տան շեմի  տակ և ինչ որ բան փոխանցելով շեմից  համարվում էր շատ վտագավոր, քանի որ,  ըստ հավատալիքի,  նրա հոգին կարող էր անհանգստանալ և դրանից ոչ մի լավ բան չէր կարող ստացվել: Ասում են, որ չի կարելի է նստել նաև տան շեմին, որովհետև դա  ողջերի աշխարհի և մահացածների աշխարհի  սահմանն է:

Չի կարելի հետ դառնալ ճանապարհի կեսից: Այս սնահավատությունը  ևս կապված է տան շեմի հետ: Չհասնելով իր նպատակին, մարդը վերադառնում է տուն թուլացած, և  նրա անսպասելի վերադարձը կարող է անհանգստացնել  տան շեմի տակ հանգչող հոգուն, որը ցանկանում է թափանցել ողջերի աշխարհ:

Չի կարելի ժամացույց նվիրել: Շատերի համար մեր օրերում էլ սա ցանկալի նվեր չէ: Ինչո՞ւ:  Այս հավատալիքը  գալիս է Չինաստաից, որտեղ ժամացույց  նվեր ստանալը  համարվում է թաղման հրավեր:

Ճանապարհ գնալուց առաջ պետք է նստել: Այս հավատալիքը կապված է այն բանի հետ, որ հնագույն ժամանակներում կարծում էին, որ տան հոգիները  ամեն գնով կառչում են մարդուց և փորձում էին նրան խանգարել ճանապարհին և ամեն գնով ետ բերել: Երկար ճանապարհից առաջ նստելով,  խաբում էին հոգիներին և նրանք կարծելով, որ ոչ ոք ոչ մի տեղ չի գնում  կորցնում էին զգոնությունը:

Չի կարելի ուտել դանակից:  Դանակը համարվում էր ոչ միայն աշխատանքի գործիք, այլ նաև  իրական վտանգներից և  նեգատիվից պաշտպանության գործիք: Այս մոգական առարկան իր նկատմամբ մշտապես  հատուկ վերաբերմունք է պահանջում: Ուտել դանակից նշանակում է բարկացնել  հոգիներին, որոնք էլ մարդուն չար և ագրեսիվ են դարձնում: Բացի այդ իրական վտանգ կա վնասվելու:

Խաչմերուկում  չի կարելի  ոչինչ վերցնել: Համարվում է, որ դա հիվանություն և դժբախտություն կբերի,  և նաև չի կարելի ոչինչ գցել խաչմերուկում, դա ևս անհաջողություն է բերում: Կարծում էին, որ խաչմերուկում հանդիպում են չար և բարի հոգիները և հայտնի չէ, թե նրանցից, որ մեկն է այդ առարկան թողել խաչմերուկում: Այնուամենայնիվ, որքան էլ արժեքավոր լինի խաչմերուկում ընկած իրը, այստեղ վտանգի ենթարկվելու վտանգը մեծ է; Խաչմերուկները  գրեթե միշտ ծանրաբռնված են:

Չի կարելի  կրել կոշիկ կամ հողաթափ միայն մեկ ոտքին,  հավատալիքի համաձայն,  եթե մարդը միայն մեկ ոտքին է կրում կոշիկը կամ հողաթափը, նա շուտով կորբանա:

Մայրամուտից հետո չի կարելի աղբը տանից դուրս տանել; Հնագույն ժամանկներում կարծում էին, որ  եթե աղբը տանից հանում էին մայրամուտից հետո,  հարևանները կսկսեին բամբասել և քննարկել, թե ինչու եք թաքցնում աղբը, բացի այդ կարծում էին, որ մութ ժամանակ աղբը տանից հանելով տանից դուրս են գալիս փողերը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Որտեղից են գալիս ժողովրդական հավատալիքները և ինչ բացատրություն ունեն, արժե՞ արդյոք դրանց հավատալ. իսկ դուք ի՞նչ նման հավատալիքներ գիտեք