Որ դեպքերում պետք չէ սխտոր օգտագործել

Բոլորին է հայտնի, որ սխտորը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը, որը օգնում է պայքարել գրիպի, մրսածության, ավիտամինոզի և շատ այլ հիվանդությունների դեմ։

Սխտորը նաև առանձնահատոկ համ և բույր է հաղորդում ուտեստներին, աղցաններին։

Բայց կան դեպքեր, երբ ընդհանրապես խորհուրդ չի տրվում սխտոր ավելացնել։

Սխտոր  պետք չէ ավելացնել բորշչին եփվելու ընթացքում։ Եթե դուք բորշչը չեք պատկերացնում առանց սխտորի, ապա ավելացրեք պատրաստ լինելուց անմիջապես առաջ։

Սխտորը չի կարելի օգտագործել պանրի հետ, դա հատկապես հակացուցված է  զգայուն ստամոքս ունեցող մարդկանց։

Խորհուրդ չի տրվում սխտորը օգտագործել պղպեղի ագրեսիվ տեսակների հետ, այդ դեպքում կծու լինելն ավելի է արտահայտվում, ինչը կարող է վնասակար լինել ստամոքսի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓