Ուզու՞մ եք իսկապես երջանիկ լինել, ուրեմն սովորեք այս բաները գաղտնի պահել անգամ ամենամոտ ազգականներից

Ազգականները մեր կյանքում կարևոր դեր ու նշանակություն ունեցող մարդիկ են, ովքեր միշտ մեր լավն են ցանկանում ու անկեղծ են ամեն հարցում: Իհարկե ոչ բոլոր ազգականներն են այդպիսին, բայց այնուամենայնիվ այդպիսին պիտի լինի հարազատ անձնավորությունը: Սակայն կան այս կյանքում բաներ, որ չպետք է իմանան նույնիսկ ազգականները, քանի որ դա կարող է խախտել ձեր պլանները՝ առանց նրանց կամքի:

1. Աշխատավարձ

Ոչ ոք, ձեր ընտանիքի անդամներից բացի, չպիտի իմանա ձեր եկամուտի չափը, թե չէ նրանք ակամայից կսկսեն ձեր փոխարեն ծախսեր պլանավորել և հեռակա կառավարել այդ գումարը:

2. Պարտքեր

Սա միայն և միայն ձեր գործն է և ձեր խնդիրը: Նրանք գուցե և տան ձեզ այդ գումարը, երբ իմանան, որ պարտ ունեք, բայց մեղադրող դեմքի արտահայտությունն ու տոնայնությունը միշտ ձեզ հետ կլինեն: Լուծեք ձեր հարցերն ինքներդ:

 

3. Ծախսեր

Ձեր ծախսերը, ինչպես և ձեր պարտքերը միայն ձեր գործն են: Եթե դուք ձեզ հասուն մարդ եք համարում, ապա պիտի ինքնուրույն տնօրինեք ձեր գումարը և հաշվարկեք ձեր ծախսերը: Վերջիվերջո, կարող է դուք ուզում եք ձեզ մի փոքր ճոխություն թույլ տալ, իսկ մտերիմները դա չմտածված քայլ կհամարեն:

4. Խնդիրներ

Ձեր խնդիրներն իրականում ոչ ոքի չեն հուզում: Յուրաքանչյուրն ինքն այնքան խնդիր ունի, որ ուրիշի խնդիրներով ուղղակի չի կարող ծանրաբեռնվել: Ձեր խնդիրը ոչ-ոք չի լուծի ձեր փոխարեն, բայց կհիշի բոլոր անպատեհ առիթների ժամանակ:

5. Կախվածություններ

Սա դուք պիտի գիտակցեք և լուծեք ձեր մեջ: Կողքից որքան ուզում է ասեն, որ դա վատ է, միևնույնն է, մինչև դուք դա չգիտակցեք, ոչինչ չի փոխվի: Որոշ ազգականներ էլ այդ փաստը ձեր դեմ կօգտագործեն: Սա ընտանիքի ներսում պիտի քննարկվի ու լուծվի:

6. Հեռանկարներ

Ձեր հեռանկարների մասին ազգականներին տեղեկացրեք միայն դրանց իրականանալուց հետո: Իսկ ինչ կլինի, եթե դուք բոլորին հայտարարեք, որ շուտով ձեր պաշտոնը բարձրացնում են և ձեր պաշտոնն այդպես էլ չբարձրացնեն:

 

7. Հանգստի պլանավորում
Պլանավորեք վերջացրեք, եթե կգտնեք, որ պետք է, նոր հայտնեք ազգականներին: Պետք չէ մեկ ամիս առաջ բոլորին հայտնել, թե ուր և ինչպես եք պլանավորում մեկնել հանգստի:

8. Ապագայի ծրագրեր

Սա հեռանկարների պես է, պետք է ոչ թե խոսել դրանց մասին, այլ գործել: Իսկ իրականանալուց հետո նոր ուրախացնել ազգականներին:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓