«Ուզում էր գնալ ընտանիքի մոտ…». պատմել է «Շերեմետևոյում» մահացած հայ տղայի ազգականը

Sputnik Armenia-ն գրում է․

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած 25–ամյա Ալբերտ Եփրեմյանը ծնունդով Էջմիածնից է, բայց վերջին տարիներին բնակվել է Իսպանիայում․․․

Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին պատմեց նրա ազգականը` Մարինան․․․

Նոյեմբերի 20–ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա գտել են 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի մարմինը․․․

Երիտասարդը հայտնվել է թափառք իրականացնող ինքնաթիռի անիվների տակ և մահացել․․․

Տեղեկություն էր տարածվել, որ երիտասարդին արտաքել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում վայրէջք կատարելու ժամանակ նա որոշել էր փախչել, և այդ փախուստը ողբերգական մահվան էր հանգեցրել․․․

Մահացածի ընտանիքը չի բնակվում Էջմիածնում։ Ալբերտի հայրն ու կրտսեր եղբայրն արդեն ավելի քան 10 տարի Մոսկվայում են, իսկ մայրը համեմատաբար վերջերս է տեղափոխվել այնտեղ․․․

Բարեկամուհին չի բացառում, որ երիտասարդը ցանկացել է գնալ ընտանիքի մոտ։

«Ալբերտը Իսպանիա էր տեղափոխվել բանակից զորացրվելուց հետո։ Նա եղբոր և մոր հետ դիմել էր դեսպանատուն` վիզա ստանալու, բայց միայն Ալբերտին էին վիզա տվել․․․

Իսպանիայում ապրում էր մորական տատի և պապի մոտ», – պատմեց բարեկամուհին․․․

Մարինայի խոսքով` Ալբերտը փոքր տարիքում շատ հանգիստ և աշխատասեր տղա է եղել։ Նույնիսկ դպրոցական տարիներին փորձել է գումար վաստակել և օգնել ծնողներին․․․

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գտավ նաև այն տունը, որտեղ ապրել է Ալբերտը․․․

Դուռը ոչ ոք չբացեց։ Հարևանները պատմեցին, որ այդ տանն ապրել է երիտասարդի պապը, որը վերջերս տեղափոխվել է կրտսեր որդու մոտ…

Հարևաններն ասացին նաև, որ հրապարկված լուսանկարում դժվարությամբ են ճանաչել Ալբերտին, ասացին` «շատ է նիհարել»…

Նրանց խոսքով` Ալբերտը միշտ հանգիստ մարդ է եղել և երբեք տարօրինակ պատմությունների մեջ չի հայտնվել․․․

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Ուզում էր գնալ ընտանիքի մոտ…». պատմել է «Շերեմետևոյում» մահացած հայ տղայի ազգականը