Ուղղակի հանեք ձեր բառապաշարից այս բառերը, և ձեր կյանքը զարմանալիորեն կփոխվի

Ոչ միայն ձեր մտքերն են ազդում ձեր խոսքերի վրա, այլև հակառակը:

Փորձեք ձեր բառապաշարից հանել անպետք բառերը, և ձեր կյանքը կփոխվի: Առաջարկում ենք սկսել այս բառերից․

1. «Պարտք»

Դուք ոչ ոքի ոչինչ պարտք չեք, և ձեզ ոչ ոք պարտք չէ: Սիրեք, որովհետև սիրում եք, ոչ թե որովհետև պարտական եք: Որևէ մեկի մասին հոգ տարեք, որովհետև ուզում եք, ոչ թե որովհետև «պարտավոր եք»: Ինչ-որ բան արեք, որովհետև դուք ընտրել եք և ուզում եք դա անել, ոչ թե որովհետև «պարտավոր եք»: Որքան հաճախ եք այս բառն արտաբերում, այնքան ձեզ սահմանափակում եք:

Փորձեք «պարտավոր եմ»-ի փոխարեն ասել «վատ չէր լինի…», «հրաշալի կլիներ, եթե…» կամ «ես ուրախ կլինեմ, եթե դու դա նախընտրես…» և այլն:

2. «Մեղք», «մեղավոր եմ»

Ոչ ոք ոչնչում մեղավոր չէ: Այդ թվում՝ դուք: Դադարեք ձեզ և ուրիշներին ինչ-որ բանում մեղադրել: Սխալներ և մեղքեր չկան: Միայն փորձ կա:

3. «Խղճալ», «խղճահարություն», «ափսոսանք»

Այս բառերը միայն խղճահարություն են առաջացնում: Երբ ձեզ խղճում եք, ձեզ զոհ եք զգում, այդպիսին էլ դառնում եք: Երբ ուրիշներին եք խղճում, խրախուսում եք նրանց զոհի վիճակը: Խղճալ կարելի է միջատին, իսկ մտերիմ մարդկանց ապրումակցում են:

4. «Զոհ», «զոհել»

 Զոհի հետ կապված հարցն արդեն պարզ է: Սակայն երկրորդ բառն ավելի հաճախ է կիրառվում: «Ես զոհեցի…», «զոհաբերություն»: Դադարեք զոհել: Զոհը ոչ մի լավ բանի չի բերում: Մի «զոհաբերեք»: «Աջակցեք»: Ինչո՞ւ «զոհաբերել», եթե կարելի է «նվիրել»:

5. «Կարեկցանք»

Երբ կարեկցում եք, դուք էլ եք ընկնում ուրիշի տառապանքների ցանցը՝ նրան ոչնչով չօգնելով և ավելացնելով «ընդհանուր տառապանքը»: Մի կարեկցեք, ապրումակցեք:

6. «Ջանալ»

Վատ բառ, որը թույլ է տալիս վերացնել սեփական կյանքի համար պատասխանատվությունը: Մի ջանացեք, այլ արեք և հավատացեք:

 

Աղբյուրը

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ուղղակի հանեք ձեր բառապաշարից այս բառերը, և ձեր կյանքը զարմանալիորեն կփոխվի