Ուշադրություն. Առողջապահության նախարարությունը հայտնում է

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  իր ֆեյբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է.

«Նախորդ շաբաթ ընդունված կառավարության որոշումներն արդեն գործում են: Գործում են այսօրվանից, քանի որ ընթացակարգային առումով որոշակի ժամանակ էր պետք:

Լինում են ահազանգեր, որ հիվանդանոցները հրաժարվում են օգնել մինչեւ 18 տարեկաններին, ուզում եմ տեղեկացնել, որ հենց այսօրվանից այդ օրենքն ուժի մեջ է: Բոլոր այն հիվանդանոցները, որոնք իրականացնելու են այդ սպասարկումը, այսօր տեղեկացվել են, իրազեկվել են, տեղի է ունեցել հավելյալ միջոցների վերաբաշխում, տեղի կունենան համաձայնագրերի կնքումներ, նաեւ արդեն իսկ եղել է գների համահարթեցում»:

ժամկետային զինծառայություն անցնող տղաների ծնողները եւս կարող են օգտվել այս ծառայություններից, զինվորների ծնողների համար բուժօգնությունը բարձր մակարդակով եւ անվճար իրականացվելու է:

Նյութը հրապարակման պատրաuտեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓