Ուշադրություն. Շշալցված ջրերում բարձր քանակությամբ մկնդեղ է հայտնաբերվել

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ արտահանված երեք տարբեր արտադրողների շշալցված ջուրը պարունակում է բարձր քանակությամբ մկնդեղ, որը հանդիսանում է թունավոր նյութ և ունի  քաղցկեղածին ազդեցությամբ։ Առավել հավանական հետեւանքներն են՝ սրտխառնոցը, փխսումը, դիարեյան, եւ փորացավը։ Կարող են ախտահարվել երիկամները, լյարդը, մաշկը, սիրտ-անոթային համակարգը, նյարդային համակարգը։  ԱՄՆ  Սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչության ուսումնասիրությունները պարզել են, որ մեկ լիտր ջրում, որը վերցված է եղել Հայաստանի երեք շշալցված ջուր արտադրողներից, պարունակվում է ավելի քան 450 միկրոգրամ մկնդեղ այն դեպքում, երբ շշալցված ջրի համար ստանդարտը ավելին չէ, քան 10 միկրոգրամը։

Նույնը վերաբերում է նաեւ արոմատիզացված ջրին, որտեղ էլ ոչ-օրգանական մկնդեղի պարունակություն է հայտնաբերվել։ Դա նշանակում է, որ ԱՄՆ շրջաններում այս արտադրանքը կարող են թույլ չտալ իրացնել, քանի որ դրանք գտնվում են վտանգավորության «կարմիր ցուցակում»։ «Կարմիր ցուցակում» հայտնված արտադրանքը պատկանում է «Ջերմուկ» եւ «Արփի» հանքային ջրերի գործարաններին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓