ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!! Սոցիալական ֆլեշմոբ, օգնում ենք տարեց տատիկներին ու պապիկներին. ահա, թե ինչ է պետք անել

Ամեն օր փողոցներում տեսնում ենք տատիկների կամ պապիկների, որ նստած փողոցների անկյուններում ինչ որ բան են վաճառում՝ կանաչի, ծաղիկներ, տարբեր չափի ծաղկամաններ,  գրքեր,  խորհրդային շրջանի տարբեր իրեր, մի խոսքով, այն ամենը, ինչը հնարավոր է  վաճառել հաց գնելու համար:

Երևի չկա մարդ, որ փողոցում նստած տատիկի մասի կողքով անցնելիս, չմտածի. «Խեղճ կին, այս տարիքում ցրտին ու ամռան տապին  հացի փող է աշխատում»: Ոչ ոք ապահովագրված չէ, որ ծերության օրոք ինքն էլ ստիպված չի լինի մի կապ կանաչի կամ ինչ որ բան վաճառել, հացի  գումար  ունենալու համար:

 Սկսում ենք  սոցիալական ֆլեշմոբ:

Գնում ենք տատիկներից այն, ինչ վաճառում են,  մեկ ամիս շարունակ, ինչ –որ բան, անգամ եթե դրա կարիքը չկա,  չենք  սակարկում,  մանրը չենք վերցնում: Ընդամենը մեկ ամիս:  Տատիկներին օգնել է պետք: Էստաֆետը հանձնեք մյուսներին, տարածեք որքան հնարավոր է շատ: Շնորհակալություն:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓