Ուրախ լուր երևանցիների համար. տեղադրվել են պլաստիկ շշերի աղբամաններ. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամաններ:

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երեկ Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Շուտով կտեղադրվեն ևս 9 նման ամաններ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓