Ուրախ լուր, իսրայելցի  բժիշկները գտել են  քաղցկեղի բուժման նոր եղանակ

Իսրայելցի բժիշկները գտել են քաղցկեղի բուժման նոր եղանակ՝ կրիոթերապիայի միջոցով, այսինքն  քաղցկեղի բջիջների  սառեցման  միջոցով:

Կրիոթերապիայի ընթացքում բժիշկը  ախտահարված  օրգանի մեջ մտցնում է  մեկանգամյա օգտագործման ներարկիչը և ներարկում հեղուկ ազոտ: Ձևավորված սառցե  գնդիկը սառեցնում է քաղցկեղի բջիջները  առանց վնասելու  ախտահարված օրգանը և այդ ամենն իրականացվում է առանց ցավի:

Բժիշկների խոսքերով  այսպիսի բուժուը  կարող է փոխարինել վիրահատական միջամտությանը:

Էքստրեմալ սառնությունը (-1960 С) մեկուսացնում է քաղցկեղային հյուսվածքը  և հարկ չի լինում  հեռացնել  օրգանի առողջ  հյուսվածքները  կամ օրգանն ամբողջությամբ: Հեղուկ ազոտ  ցողելու  դեպքում ձևավորվում են  սառույցի  բյուրեղներ, որոնք պատռում են  քաղցկեղի  հյուսվածքի բջջային թաղանթը՝ ախտահարելով  այն, որից հետո  լեյկոցիտները մաքրում են  օրգանիզմը մահացած քաղցկեղի բջիջներից:

Որոշ դեպքերում  վիրահատությունն իրականացվում է առանց  անզգայացման  և կտրվածքների և հիվանդը կարող է մի քանի ժամ անց դուրս գրվել կլինիկայից:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo -ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓