Ուրախ լուր. ծնվել է ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի որդին

Ամեն հայ մանկան ծննդի հետ ողջ հայ ազգը ուրախություն է ապրում: Ուրախանում ենք, որովհետև ևս մի հայ է լույս աշխարհ եկել, որը պետք է շարունակի իր ազգն ու տոհմը ու բարձր պահի հայի անունը: Ուրախանում ենք որովհետև ևս մի հայուհի մայրացավ ու ևս մի մոր օրհնանք ու աղոթք կլսվի: Կիսում ենք նորածնի ընտանիքի ուրախությունը:

Բարի գալուստ այս լուսավոր աշխարհ, փոքրիկ հրաշք:

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի և մի շարք այլ մրցույթների տիտղոսակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ անգամ մայր է դարձել:

Ծանրորդուհին ամուսնուն պարգևել է երկրորդ որդին:

Հռիփսիմեն առաջին անգամ մայրացել է 2013 թվականին: Ավելի վաղ նա ծիծաղելով նշել էր, որ առաջնեկը՝ Աշոտը, կտրականապես դեմ է քույր կամ եղբայր ունենալուն, սակայն իր և ամուսնու համար ընտանիքի համալրումը ցանկալի է:

Հարցազրույցներից մեկում Հռիփսիմեն կիսվել էր իր երազանքով և ասել․ «Շատ կուզեմ, երկրորդ բալիկս աղջիկ լինի, թիթիզ շորիկներ հագցնեմ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓