Ուրախ ու բարի լուր, Վիրաբը լսեց մեր ձայնը, նա վերադարձել է դստեր մոտ

Օրեր առաջ ողջ համացանցը  ողողվեց այս հրաշք աղջնակի հորը՝ Վիրաբին  դստեր մոտ վերադառնալու խնդրանք-հորդորով:

Հազարավոր օգտատերեր կիսվել էին  նյութով, և բոլորը միաբերան խնդրում ու հորդորում էին Վիրաբին վերադառնալ դստեր մոտ:

Երեխայի մոտ հոր կարոտից  ու գերընկճվածությունից  լուրջ հիվանդություն էր առաջացել:

Երեխայի վիճակը  գնալով վատանում էր, նա վերջին շրջանում նույնիսկ ինքնուրույն չէր կարողանում շարժվել:

Հոր գալուց հետո նրա տրամադրությունն իսկույն բարձրացել է և արդեն իր ձեռքով  բռնում է բաժակն ու ինքնուրույն  ջուր է խմում:

Սա այն դեպքերից է, երբ կարող ենք ասել օրհնվի Համացանցը ստեղծողը:

Սա այն դեպքերից է, երբ ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ բարի ու կարեկցող  մարդիկ շատ կան:

Շնորհակալություն բոլոր օգտատերերին:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓