Ուրիշի երեխաներ չեն լինում… հուզիչ պատմություն այն մասին, թե ինչպես առյուծը որդեգրեց  ընձառյուծի ձագուկին

Ուրիշի երեխա չի լինում: Թվում է,  այսպես կարող են մտածել  միայն մարդիկ: Սակայն Նոսիկիտոկ անունով էգ առյուծը ապացուցեց, որ դա այդպես չէ:  Էգ առյուծը  կերակրում էր ձագերին,  երբ նրանց մոտեցավ փոքրիկ ընձառյուծը: Մայր առյուծը նրան չքշեց և չվնասեց,  սկսեց հոգ տանել նրա մասին:  Հայտնի չէ, թե ուր  են կորեն  փոքրիկի սեփական ծնողները,  և ինչ կպատահեր փոքրիկի հետ, եթե չլիներ  առյուծ մայրիկը:

Կենդանիների  պաշտպանության  կազմակերպության ներկայացուցիչներին զարմացրել է կենդանու վարքագիծը;

Նրանցից մեկի խոսքերով. « Սա իսկապես եզակի դեպք է, ես երբեք նման բան չեմ տեսել,  եղել են դեպքեր, երբ առյուծն իր խնամքի տակ է վերցրել մեկ այլ առյուծի ձագին,  բայց, որ առյուծը հոգ տանի ընձառյուծին, սա չտեսնված բան է»:

Վայրի բնությունը ունի իր խիստ ու դաժան օրենքները,  սովորաբար,  մեծահասակ առյուծները այլ կենդանու ձագին ընդունում են որպես ապագա  մրցակից և աշխատում են հնարավորին շուտ  հաշվեհարդար տեսնել:

Գիտնականները  առյուծի նման վարքագիծը  բացատրում են նրանով, որ նրա մեջ  բարձր է մայրական հորմոնների մակարդակը,  և այս դեպքում նրա մեջ խոսում է մայրը:

Փոքրիկ ընձառյուծի  հետագա ճակատագրի համար կենսաբանները վստահ  չեն, քանի որ  առյուծներն ունեն բարդ սոցիալական կառուցվածք: Նրանք ընդհանրապես չեն սիրում օտարներին և տարբերում են յուրայիններին օտարներից:

Լավ կլինի, որ  այս պատմությունը երջանիկ ավարտ ունենա:

Լավ կլինի, որ բոլոր փոքրիկները  մեծանան  սեփական մայրիկի խնամքի տակ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓