Չգիտե՞ք ինչպես ազատվել համառ ու աներես ճանճերից, ես կօգնեմ ձեզ, ճանճերի մուտքը իմ տուն արգելված է և դա ինձ հաջողվել է այս հնարների օգնությամբ  

Ճանճերից ազատվելը երբեմն թվում է անհնար,  թունավոր ու քիմիական միջոցների օգտագործումն այնքան էլ անվտանգ չէ տան անամների առողջության համար: Ստորև առաջարկվող  հնարները կօգնեն ազատվել ճանճերից և մոռանալ  դրանց մասին:

Հնար 1

Մեղր և կիտրոն

Ճանճերն ատում են մեխակի հոտը,  և երբ մեխակի բույրին գումարվում է կիտրոնը ստանում եք  հզոր, անվտանգ, բնական հակաճանճային միջոց:

Անհրաժեշտ է

Կիտրոն

Մեխակ

Կիտրոնը  բաժանել երկու մասի և վրան խրել մեխակներ: Դնել  սեղանի վրա, պատուհանի գոգին, խոհանոցում, մի խոսքով որտեղ ցանկանաք և որտեղ ճանճերը շատ են թափանցում և կմոռանաք դրանց մասին:

 

Հնար 2

2 ճաշի գալ  սպասք լվանալու հեղուկ

10-12 կաթիլ  անանուխի եթերային յուղ

10-12 կաթիլ կիտրոնի եթերային յուղ կամ կիտրոնի հյութ

Հեղուկցրիչ

1 բաժակ ջուր

Հեղուկցրիչի մեջ լցնել  ջուրը,  սպասք լվանալու հեղուկը, լավ թափահարել,  ավելացնել եթերային յուղերը և փչել  տան տարբեր անկյուններում:

Հնար 3

2 բաժակ խնձորի քացախ

1 ճաշի գալ  սպասք լվանալու հեղուկ

Տարա

Թաղանթ

Ատամի չոփիկներ

Բանկայի մեջ  լցնել  քացախը, ավելացնել  սպասք լվանալու հեղուկը, այնուհետև թաղանթով փակել  բանկան,  ատամի չոփիկի օգնությամբ անցքեր անել: Դնել պատուհանի գոգին,  բակում և ձեր բնակարանը ճանճերի համար կլինի արգելված գոտի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Չգիտե՞ք ինչպես ազատվել համառ ու աներես ճանճերից, ես կօգնեմ ձեզ, ճանճերի մուտքը իմ տուն արգելված է և դա ինձ հաջողվել է այս հնարների օգնությամբ