Չիչխանի օգտակար հատկությունները, որոնց մասին շատ քչերը գիտեն. սա իսկական դեղատուփ է

Ձեզ ենք ներկայացնում չճիչխանի օգտակար հատկությունները՝

  1. Չիչխանի կեղևը և պտուղները պարունակում են սերոտոնին, ինչը շատ դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա: Այն ոչ միայն կարգավորում է ստամոքսաղիքային տրակտի և սրտանոթային համակարգի աշխատանքը, այլև բարձրացնում է տրամադրությունը:
  2. Ժողովրդական բժշկության մեջ առանձնակի հաճախ օգտագործվում է չիչխանի յուղը, որ հայտնի է իր մանրէասպան հատկություններով: Դեռ հնուց այս միջոցն օգտագործում են վերքերը բուժելու համար: Յուղն ավեացնում է սպիտակուցի պարունակությունը լյարդում, նպաստում է վնասված հյուսվածքների վերականգնմանը և լավացնում է լիպիդային փոխանակությունը:
  3. Չիչխանի պտուղները պարունակում են բետա-սիտոստերին, որը լայնորեն հայտնի է իր հակասկլերոտիկ ազդեցությամբ: Դրա շնորհիվ՝ չիչխանը համարվում է արդյունավետ միջոց աթերոսկլերոզի կանխարգելման և բուժման համար:
  4. Եթե հազից եք տառապում, օգտագործեք չիչխանի հյութ մեղրով:
  5. Ցինգայի (վիտամին С-ի սուր պակաս) դեպքում խորհուրդ են տալիս չիչխանի թեյ խմել: 5 գ. չիչխանի չոր տերևների վրա 1 բաժակ եռացած ջուր լցրեք, թողեք ըմպելիքը թրմվի: Այդ թեյը նաև շատ հարմար է ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար:
  6. Օգտակար հատկություններով հայտնի են նաև չիչխանի սերմերի և պտուղների եփուկները: Սերմերով եփուկը հրաշալի թուլացնող միջոց է, պտուղների եփուկն արդյունավետ միջոց է ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի բուժման համար: Ներկայացնում ենք եփուկի բաղադրատոմս, որը պետք է օգտագործել ստամոքսի հիվանդությունների դեպքում. 3 ճ. գ. չիչխանի պտուղների վրա 500 մլ տաք ջուր լցրեք, եռացրեք 10 րոպե և քամեք: Խմեք օրական 2-3 բաժակ:

  1. Չիչխանն օգտակար է նաև ցրտահարության դեպքում, այն օգտագործում են խոցերի և չիբանների բուժման համար: Բժիշկները խորհուրդ են տալիս պտուղները դնել մաշկի վնասված հատվածներին և վաննաներ ընդունել՝ ջրին բույսի տերևներով և ճյուղերով թուրմ ավելացնելով:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓