Իսկ դուք երբևէ փորձե՞լ եք պահածոյացված դդմիկ, ասեմ, արտակարգ համեղ է ստացվում. ես չէի պատկերացնի

Պահածոյացված դդմիկը շատ համեղ է ստացվում:  Համեմունքների ճիշտ համադրության շնորհիվ  դդմիկները  հիանալի համ են ստանում:

Բաղադրիչներ

  • Դդմիկ 1,5 կգ
  • Սխտոր 4 ատամիկ
  • Աղ 1 ճաշի գդալ
  • Սև աղացած պղպեղ 1 թեյի գդալ
  • Շաքարավազ 3 ճաշի գդալ
  • Բուսայուղ 120 մլ՛
  • Քացախ 9% — 120 մլ
  • Չիլի պղպեղ 1 հատ
  • Սամիթ 20 գ
  • Մաղադանոս 20 գ

Պատրաստման եղանակը

Դդմիկները լվանալ,  կտրատել խորանարդիկների տեսքով, լցնել խորը տարայի մեջ:

Սխտորը մաքրել, մանրացնել, ավելացնել դդմիկների վրա:
Համեմել աղով, պղպեղով, ավելացնել բուսայուղը, շաքարավազը:
Ավելացնել  քացախը, մանրացված կանաչին,  և  օղակաձև կտրատված  չիլի պղպեղը:

Լավ խառնել, թողնել 3 ժամ:

Այնուհետև լցնել  լավ լվացված ապակե բանկաների մեջ, հավասարաչափ լցնել արտազատված հյութը:
Ստերիլիզացնել 7-8 րոպե և փակել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓