Պանրով և քունջութով անուշաբույր կարկանդակներ, այսպիսի համեղ կարկանդակ ես դեռ չէի փորձել, բացի այդ շատ արագ են պատրաստվում

Առաջարկում ենք պանրով և քունջութով կարկանդակների փորձված բաղադրատոմս: Կարկանդակները հիանալի են ստացվում:

Բաղադրիչներ

  • 800-900 գ ալյուր
  • 200 մլ կաթ
  • 2 ձու
  • 2 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 թեյի գդալ աղ
  • 10 գ խմորիչ
  • 100 մլ բուսայուղ
  • 3 ճաշի գդալ սերուցքային կարագ
  • 250 գ պինդ տեսակի պանիր

Պատրաստման եղանակը

Կաթը գոլացնել և ավելացնել շաքարավազը:

Ավելացնել  խմորիչը, լավ խառնել և թողնել մի քանի րոպե:

Ալյուրը մաղել և խառնել  աղի հետ:

2 ձուն հարել,  1 դեղնուցը  առանձնացնել սպիտակուցից և  լցնել առանձին տարայի մեջ ու ծածկել թաղանթով:

Հարած ձուն  ավեացնել խմորիչին և լավ խառնել:

Ալյուրը բրգաձև լցնել, մեջտեղում փոսիկ անել և լցնել խմորիչային խառնուրդը: Լավ խառնել և ավելացնել  3 ճաշի գալ  փափկեցրած կարագը և խմորը հունցել ձեռքերով: Ստացվում է ձեռքերին չկպչող խմոր:

Խմորը ծածկել պոլիէթիլենային թաղանթով և  թողնել  հանգստանա 30 րոպե:

Խմորը բաժանել 20 մասի  և դրանցից գնդիկներ ձևոավորել:

Պանիրը կտրատել  2 սմ խորանարդիկների տեսքով: Խմորի գնդիկները ձեռքով թեթևակի  տարածել. Որպեսզի կենտրոնում տեղավորվի  մի կտոր պանիր և կրկին գնդիկներ  ձևավորել:

Տապակի վրա յուղաթուղթ փռել և շարել պանրով գնդերը: Թողնել  20 րոպե  սենյակային ջերմաստիճանի տակ;

Ձուն  հարել և խնամքով քսել  բուլկիների վրա, վրան քունջութ ցանել:

Թխել  նախապես տաքացրած ջեռոցում 15-20 րոպե 220 աստիճանի տակ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց   Goodinfo -ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓