Ջերմաստիճանը կբարձրանա. ահա, թե երբ և որքան. առաջիկա օրերի եղանակը

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓