Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ի ցերեկը կբարձրանա 2-3, օգոստոսի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓