«Ռազմիʹկ, դու իմ համեստ ու հեզ կերպարը շփոթեցիր անգետի հետ, բայց մոռացար, որ ես ՀԱՅ ՄԱՅՐ եմ, ով իր երեխայի համար պատրաստ է ամեն ինչի»

Հայկուհի Խաչատրյանը գրում է.

«Աստված ինձ նոր կյանք պարգևեց՝ չնահանջելու և պայքարը մինչև վերջ տանելու համար:

Նախնական ախտորոշմամբ՝ Արմենիա ԲԿ ում ստացած հորմոնալ դեղերի ֆոնի վրա ձախ ոտքիս հատվածում երակային խցանում է առաջացել և բարձրանալով թոքեր թոքաբորբի ախտանշաններ է հայտնաբերվել։ Փառք Աստծո, սրտիս չի հասել։ Փառք Աստծո ողջ և առողջ եմ։
Գտնվում եմ Առողջապահության նախարարի հսկողության ներքո։

Ռազմիʹկ, դու իմ համեստ ու հեզ կերպարը շփոթեցիր անգետի հետ, բայց մոռացար, որ ես ՀԱՅ ՄԱՅՐ եմ, ով իր երեխայի համար պատրաստ է ամեն ինչի։ Դու այնքան անգրագետ ես, որ նույնիսկ հաշվի չառար այն հանգամանքը, որ Հայուհու գենը 8000 տարվա մեջ փոփոխության չի ենթարկվել։

Դու հաշվի չառար, որ Հայ Մայրերն են դիրքեր բարձրացել ու ապահովել իրենց և ապագա սերունդների անվտանգությունը։ Դու հաշվի չառար, որ հայկական առասպելներում միշտ գտնվում է մի գերբնական ոգի, ով կտրում է դևի գլուխը։

Սրիկաʹ, քո վերջը եկել է, հաշվիր ժամերդ …
Դու քո վիրուսակիր հանցակիցների հետ փտելու ես բանտում։
Տականք»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓