Ռամզան Կադիրովի սուր անդրադարձը Պուտինին վիրավորած վրացի հաղորդավարին

Ռամզան Կադիրովը անդրադարձել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի «P.S.» հեղինակային ծրագրի ժամանակ վրացի հաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքներին։

Կադիրովը գրում է.
Կովկասում տղամարդը նման խոսքեր չի օգտագործում անգամ ոխերիմ թշնամու նկատմամբ։ Գաբունիան վախկոտ է։ Նա ո՛չ Կովկասի զավակ է, ո՛չ լեռնաբնակ, ո՛չ էլ տղամարդ։ Դա ամոթ է Վրաստանի և վրաց ժողովրդի համար:

Ինչպես նաև Կադիրովի կարծիքով դա միայն հաղորդավարի նախաձեռնությունը չի եղել, հակառակ դեպքում ուղիղ եթերը կարող էին անջատել։ Ըստ Չեչնիայի ղեկավարի Վրաստանի իշխանությունը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի Վլադիմիր Պուտինից։

Կադիրովը ասել է նաև, որ ճիշտ կլինի հաղորդավարի դեմ քրեական գործ հարուցեն։ Նա նշում է, որ նման սրիկային պետք է հեռու պահել ուղիղ եթերից։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓