ՌԴ վարչապետ Մեդվեդևի որդին՝ Իլյա Մեդվեդևը պատրաստվում է ամուսնանալ հայուհու հետ. տեսեք, թե ով է նա

Վերջերս Ռուսական «403 press» Telegram ալիքը անդրադարձել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու` Իլյա Մեդվեդևի անձնական կյանքին:

Ըստ տեղեկության, Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի համալսարանի Ասիայի ու Աֆրիկայի երկրների ֆակուլտետի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ: Աղբյուրը նշում է, որ Իլյան Յանային արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ:

«Վարչապետի որդին առնվազն մեկ տարի առաջ իր սիրելիին ծանոթացրել է մայրիկի` Սվետլանայի հետ: Նրանք երեքով ներկա են գտնվել սեպտեմբերին Սոչիում կայացած «Նոր ալիք» երաժշտական փառատոնին»,- հայտնում է լրատվամիջոցը:

Աղջիկը կարծես թե ազդեցիկ ընտանիքից չէ, Մոսկվայում գրանցված է Օրեխովո-Բորիսովո քաղաքի մի փոքրիկ բնակարանում: Սովորում է Մոսկվայի պետական համալսարանի ասիական և աֆրիկյան երկրների ինստիտուտում: Ակտիվորեն օգտվում է կրթաթոշակից:

Լրատվամիջոցը նշում է նաև, որ Յանա Գրիգորյանը մասնակցել է համալսարանում հայոց գրերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓