Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել. նա կոմայի մեջ է, վիճակը գնահատվում է ծանր

Այսօր առավոտից համացանցում տեղեկություններ էին տարածվում, իբրև թե ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանը մահացել է, սակայն այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի տեղեկացրեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը:

Անի Ներսիսյանը հայտնել է, որ դերասանը այժմ Բելգիայում է, վիճակը ծանր է՝ կոմայի մեջ է:

Դերասանի մահվան մասին լուրը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է նաեւ Ռուդոլֆ Ղևոնդյանի որդին՝ Գոռը․

«Իմ հայրը դեռ ողջ է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է , կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար»,- գրել է նա։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓