Ռուսաստանում հնարավոր է շուտով օդը փողով լինի, փաստորեն որոշ ռուսներ «օդից փող» ասվածը այլ կերպ են հասկանում

Ռուս ձեռնարկատերերի  ասոցիացիան առաջարկել է ՌԴ տարածք  ժամանելու և իրենց երկրի օը շնչելու համար  հարկ վճարել 500 ռուբլու չափով, ընդ որում թե զբոսաշրջիկների և թե, հենց իրենց  ռուսների համար:   Նրանց կարծիքով դա կխթանի ներքին տուրիզմի զարգացումը երկրում:

Սակայն այդ առաջարկությունը հավանության չի արժանացել :

Այդ բիզնեսմենները  ընդգծում են, որ  Ռուսաստանում հիանալի պայմաններ կան,  զոսաշրջությունը զագացնելու համար և այն համաշխարհային մրցունակության աստիճանի բարձրացնելու համար:

Հասկանալի է, որ նրանց դրդապատճառը կլորիկ գումար աշխատելն է, այլ ոչ թե իսկապես  տուրիզմի զարգացումը, այլապես նրանք կմտածեին այլ ուղղությամբ, օրինակ, որոշակի արտոնությունների տրամադրման մասին բնակչության որոշ խմբերի համար:

Չնայած. որ առաջարկը հավանության չի արժանացել և բուռն քննարկումների տեղիք է տվել, այնուամենայնիվ, ոչ ոք հաստատ չի կարող ասել, որ հետագայում այն չի ընդունվի:

Եվ այս փաստը մտահոգիչ է այն առումով, որ հավանաբար  որոշ այլ երկրներ ևս կարող են  մտածել այդ ուղղությամբ: Երբեմն պարզապես երանի ես տալիս քարե դարին, երբ  օդը ձրի էր,  ջուրը ձրի էր, տուն, որտեղ ուզեիր կարող էիր ունենալ,  ուտելիքը անարատ էր, մարդիկ առողջ էին ու էլի շատ բաներ: Այս ո՞ւր է գնում մարկությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓