Սա այն բաղադրատոմսն է, որ փնտրում են բոլորը. անչափ համեղ, արագ և փամփլիկ բուլկիների պատրաստման տեխնիկան և գաղտնիքները

Այս բաղադրատոմսով պատրաստելիս հենց առաջին անգամից էլ շատ լավ է ստացվում:

Անհրաժեշտ է ՝

  • Խմորիչ — մեկ տուփ,
  • Ալյուր — 600 գրամ
  • Կաթ — 250 մլ,
  • Ձվի դեղնուց — 4 հատ
  • Կարագ — 100 գ,
  • Վանիլին — 1 տուփ
  • Շաքարավազ — 100 գ,
  • աղ

Խմորի վրա քսելու համար

  • 1 ձվի դեղնուց
  • 2 ճ. գդալ կաթ

Ինչպես պատրաստել

Տաք կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել 1-2 ճաշի գդալ շաքարավազ և 1-2 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, թողնել տաք տեղում 15 րոպե, որպեսզի խմորիչն ակտիվանա:

Մյուս բոլոր բաղադրիչները խառնել և խմոր հունցել:  Խմորը պետք է հունցել բուսայուղով պատված թասիկի մեջ, ալյուրը պետք է մաղելով ավելացնել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր: Դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա:

Խմորը բարձրանալուց հետո ձեռքերով գնդեր անել և որոշակի հեռավորության վրա շարել տապակի վրա :

Տապակը դնել տաք տեղում, որպեսզի  գնդերը լավ բարձրանան և եզրերով իրար դիպչեն:

Դեղնուցն ու կաթը, որ կարելի է փոխարինել սերուցքով,  խառնել և քսել գնդերի մակերևույթին:

Թխել 20-25 րոպե 200 աստիճանի տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓