Սա իմանալուց հետո այլևս դեն չեք նետի հին ձեռնոցները

Բոլոր տներում էլ կարելի է գտնել հին ձեռնոցներ և շատ հաճախ մենք մտածում ենք դրանցից ազատվելու մասին, կարծելով, որ անպիտան են։ Պարզվում է դրանցից կարելի է հետաքրքիր խաղալիքներ պատրաստել երեխաների համար և դա իսկապես շատ կուրախացնի երեխաներին։ Եվ որ ամենակարևորն է կլինի անվտանգ։ Չէ՞ որ այսօր վաճառվող խաղալիքների մեծ մասը չինական ծագում ունեն և  այնքան էլ անվնաս չեն երեխաների համար։  Դա նաև հիանալի ժամանց կլինի երեխայի հետ, պատկերացրեք ինչ հաճելի կլինի թե ձեզ և թե երեխայի համար, երբ միասին նստած խաղալիք եք պատրաստում։ Հավատացեք նա այդ խաղալիքի մասին միշտ սիրով կհիշի։ Ահա թե հին գուլպաներից ինչ գեղեցիկ ու գունագեղ ձկնիկներ կարող եք պատրաստել։Իսկ միգուցե ձեր բալիկը շատ է սիրում նապաստակներ։Եթե նապաստակները նրա ճաշակով չեն, կարող եք կատու պատրաստել։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓