Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.
Սա մեր Սևանն է: Քիչ առաջ եմ նկարել:
Տարիներ շարունակ անվերահսկելի, որևէ պատասխանատվությունից դուրս և ամենաբարձր մակարդակներով Սևանա լճի կենդանի օրգանիզմների մասսայական և անհագուրդ ոչնչացման հետևանքը սա պետք է լիներ:
Այս ամենը ոչ այլ կերպ, քան էկոլոգիական աղետ անվանելը, հնարավոր չէ:
Հազարավոր տոննաներով սիգի և խեցգետնի ապօրինի արդյունահանումը և կենդանական ու բուսական աշխարհին հասցված վնասի համարժեք վերականգնման բացակայության պատճառով Սևանը կորցրել է իր բնականությունը:
Ինձ համար առնվազն տարակուսելի է, որ իրավասու մարմինների կողմից չկա որևէ հստակ ու կոնկրետ մասնագիտական կարծիք՝ Սևանա լճի ներկայիս վիճակի վերաբերյալ:
Ո՞վ պետք է պատասխան տա մեր բնությանը հասցված այս ահռելի վնասի համար և ինչու՞ չեն տալիս…