Սա չտեսնված ու չլսված բան է. փոքրիկ քաղաք շենքի տանիքի վրա, այո՛, ճիշտ հասկացաք, իսկ դուք կբնակվե՞ք այդպիսի քաղաքում

Տոտալ ուրբանիզացիայի դարում  մեգապոլիսներում  հողի անբավարարության պատճառով  շենքերի տանիքները  վերածվում են այգիների, հանգստի գոտիների, մանկական խաղահրապարակների, լողավազանների: Խիտ բնակեցված քաղաքներում ճարտարապետները ոչ ստանդարտ լուծումներով նախագծեր են  կյանքի կոչում՝ փորձելով  առավելագույն օգտագործել  հասանելի տարածքները:

Ջակարտայում  մի հնարամիտ ճարտարապետ  առևտրային կենտրոնի  տանիքը վերածել է մի իսկական քաղաքի: Այս կենտրոնի տանիքի վրա կառուցվել է քաղաք, որտեղ կան բնակելի տներ, ասֆալտապատ փողոցներ,  մանկական խաղահրապարակներ, լողավազան, թենիսի դաշտ և  կանաչ ծածկույթ:

1,2 հեկտար  մակերես ունեցող  այս տանիքը անվանել են Cosmo Park, որը տեղակայված է Thamrin City Mall առևտրի կենտրոնի տաիքին: Այստեղ կան 78 բնակելի երկհարկանի տներ,  լողավազան, ընտանի կենդանիների զբոսանքի համար նախատեսված վայրեր: Անվտանգությունն ապահովելու համար տեղադրված է  բարձր մետաղական  պարիսպ: Տներն աստեղ արժեն 200-ից 350 հազար դոլար:

 

Այստեղ միակ անհարմարությունը բարձրությունն է, որին շատ հեշտությամբ հարմարվել են  այս արտասովոր քաղաքի բնակիչները:

Պարզվում է սա միակ  բնակավայրը չէ տանիքի վրա: Կա մեկ այլ  բնակավայր՝ The Villas, որը գտնվում է Mall of Indonesia  առևտրի կենտրոնի տանիքին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն  

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓