Սա պետք է իմանա յուրաքանչյուրը. ահա, թե որ բանանն է ավելի օգտակար և ինչու

Բանանի օգտակարության մասին շատ երկար կարելի է խոսել։ Այսօր, հիմնվելով գիտական հետազոտությունների վրա, կպատասխանենք բոլորին շատ հուզող հարցին՝ արդյո՞ք կարելի է շատ հասած բանաններն ուտել։ Գիտնականները պնդում են, որ սևացած բանաններն այլ կերպ են ազդում օրգանիզմի վրա։ Խակ բանաններում առկա է չլուծվող օսլան։

Այն չի մարսվում փոքր աղիքում և գազեր է առաջացնում։ Հասուն պտուղներում օսլայի մեծ մասը վերածվում է շաքարի, այդ պատճառով էլ հասուն բանանները ոչ միայն ավելի քաղցր են, այլև ավելի լավ են մարսվում և ավելի օգտակար են մարսողության համար։

Հասուն բանաններում ավելի շատ օգտակար նյութեր կան, իսկ ամենակարևորը՝ որքան մուգ է բանանը, այնքան շատ է նրա մեջ արտաբջջային սպիտակուցը (ուռուցքի նեկրոզի գործոնը)։

Հաջորդ անգամ խանութում բանան ընտրելիս անպայման հիշեք այս մասին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓