Սերտեք այս դասերը երջանիկ և ներդաշնակ կյանք ունենալու համար. սա պիտի բոլորն իմանան…

Պետք է սկսել  քչից, դա նորմալ է:  Բաժակը լցվում է աստիճանաբար, կաթիլ առ կաթիլ: Յուրաքանչյուր վարպետ սկսում է սիրողական մակարդակից: Մենք բոլորս սկսում ենք  քչից, մի անտեսեք քիչը:

Մտքերը նյութական են: Մեր գիտակցությունը ամեն ինչ է: Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք: Եթե մարդը հիմար կամ վատ մտքեր ունի, նրան հետապնում է ցավը: Եթե մարդը ունի լավ և մաքուր մտքեր նրան հետապնում է երջանկությունը: Ճիշտ ապրելու համար  պետք է միտքը  լրացնել  ճիշտ մտքերով:

Ներել:  Զայրույթը  և չարությունը այրում են հոգին: Դրանցից ազատվել է պետք: Սովորեք ներել,  սովորեք շատ արագ ներել և կազատվեք մեծ բեռից:
Ձեր արարքները  նշանակություն ունեն:  Զարգանալու և առաջ շարժվելու համար պետք է զարգանալ, պետք է գործել ամեն օր: Փառքը բոլորի համար է,  սակայն  այն ճանաչել  կարող են  միայն նրանք, ովքեր  մշտապես գործում են:

Փորձեք  հասկանալ:  Մենք դադարում  ենք  պայքարել ճշմարտության համար:  Պետք է ջանքեր գործադրել  հասկանալու համար  դիմացինի տեսակետը:  Լսեք նրանց և դուք հանգստություն ձեռք կբերեք:

Հաղթեք ինքներդ ձեզ: Առաջին հերթին հաղթեք ինքներդ ձեզ: Այդ հաղթանակը ձեզանից ոչ ոք չի կարող խլել:  Առաջին հերթին  կարգավորեք ձեր մտքերը:  Դրանք չպետք է  փոթորկվեն,  ինչպես ծովի ալիքները:

Ապրեք ներդաշնակության մեջ: Ներդաշնակությունը գալիս է ներսից: Մի փնտրեք այն դրսում: Ներդաշնակությունը խաղաղություն է հոգում:

Երախտապարտ եղեք: Երախտապարտ լինենք այն ամենի համար ինչ ունենք: Հիշեք, բոլորը չեն, որ  կարողացել են տեսնել այս արևածագը, բոլորը չեն, որ այս պահին կարողանում են  տեսնել մտերիմներին, վայելել նրանց ներկայությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓