«Սեւանի փրկիչը․․․Հմի կարդում ու մղկտում է, մտածում է, ոնց անի, որ մոռանանք իրեն». Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեւանի փրկիչը !!!
Սեւան ազգային պարկի տնօրենի պոռթկումն է, քննադատությանը չդիմացավ, Բենդերը կասեր՝ առերեսմանը չդիմացավ։ Կարծես հանգիստ եւ հեռակա բանավիճում էինք, ու մեկ էլ անցավ դու-ի ու բացահայտեց, որ Սեւանում ինչքան լավ բան կա, իր պայքարի շնորհքն է, ինչքան վատ բան կա՝ դրամաշնորհ ստացած հասարակական կազմակերպություններինը։ Ինձ էլ չասաց, թե երբ եմ դրամաշնորհ ստացել Սեւանը փրկելու համար, որ ասի,
99%-ն իրեն կտամ, որպես Սեւանի փրկչի։
Նորին գերազանցություն փրկարարը, խաբար չէ, որ ինքն է մեր փողերից ռոճիկ ստացել Սեւանը փրկելու համար ու Սեւանը… Լցվել է թունավոր ջրիմուռներով ու նյութերով։ Ինչպես կասեր Նապոլեոնը, սա դեռ գլխի չի ընկել, որ իր առաքինությունը լռության մեջ է։
Հմի կարդում ու մղկտում է, մտածում է, ոնց անի, որ մոռանանք իրեն։
Դրա համար ճանապարհ կա. դիմում է իրավապահներին՝ առափնյա բոլոր ապօրինի կառույցները հիմնահատակ եւ շտապ քանդելու, շինաղբը հեռացնելու ու այդ տարածքները վնասազերծելու հարցով, օրուգիշեր կռիվ է տալիս, հասնում է հաջողության ու հաշվետվություն է ներկայացնում մեզ։
Հետո անցնում է մյուս գործին, զտիչ կայանների պահանջ, կոլեկտոր, հետո որսագողության դեմ կռիվ, հետո ջրիմուռների դեմ 3-4 եղանակով կռիվ, հետո Արփա-Սեւանի նորոգում, հետո հենց կփորձեն 170 մլն խմ-ից ավել ջուր թողնել լճից, գնում Հրազդանի բողազի վրա ճամբար է դնում ու ժողովրդին կոչ է անում գալ կողքին կանգնել ու էլի մի քանի բան։ Այ դա կլինի իմ պատկերացրած Ազգային պարկի տնօրենը ու կասեմ՝ հալալ էղնի քեզ Սեւանի փրկիչ, առանց հեգնանքի։
Դրա փոխարեն մարդը էս սիրամարգի համախտանիշով է տառապում…

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓