«8 տարի առաջ արդեն որոշել էի աղջկաս անունը». Սիլվա Հակոբյան

Սիլվան ու Նորայրը դուստր են ունենալու: Փոքրիկին տալու են Միլա անունը: Իր աղջկա անունը Սիլվան որոշել էր, երբ Նորոյի հետ հարաբերություններ էլ չուներ:) «8-9 տարի առաջ ինչ-ոչ տեղ կարդացի, որ երեխային Միլա անունն են տվել, տպավորվեց մեջս ու որոշեցի, որ երբ դուստր ունենամ, իրեն այդ անունն եմ տալու: Նորոյին շատ վաղուց էի ասել այդ մասին, դեռ ընկերություն էինք անում: Շատ ուրախացա, երբ ասաց՝ ես էլ եմ այդ անունը շատ սիրում»,- պատմեց Սիլվան:

Երգչուհու խոսքով՝ իրենց համար երեխայի սեռը նշանակություն չի ունեցել: «Փոքրիկը շատ սպասված է մեր ընտանիքում: Միշտ ասում էինք, որ երեխան Աստծո պարգև է: Հարազատներից բոլորը ասում էին շատ եմ նրբացել հաստատ տղա է, բայց ես հոգուս խորքում զգում էի, որ նա իմ ուժեղ և շատ գեղեցիկ աղջիկն է : Բացի այդ, մեր ընտանիքում բոլորի առաջնեկները աղջիկ են եղել: Վստահ էի, որ ես բացառություն չեմ լինելու»,- ոգևորությամբ պատմեց ապագա մայրիկը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓