Սիսեռով և սպանախով չափազանց համեղ կոտլետներ, որ կարող են ուտել նաև պահք պահողները

Պահքի շրջանը ենթադրում է սննդակարգի փոփոխություն: Պահքի շրջանում սննակարգից բացառվում են կենդանական ծագում ունեցող ուտեստները: Թվում է, թե այս շրջանում  ուտեստների շրջանակը սաստիկ նեղանում է, բայց դա ամենևին էլ այդպես չէ:  Պահքի շրջանում  կարելի է պատրաստել տարատեսակ աղցաններ, փլավներ,  շիլաներ, ապուրներ:

Ստորև առաջարկվում է սիսեռով և սպանախով  կոտլետի բաղադրատոմս

Սիսեռ – 200 գ

Սպանախ – 90 գ

Աղ 2 գ

Սպիակ պղպեղ – 2 գ

Մշկընկույզ – 1 գ

Սխտոր – 1 ատամիկ

Սիսեռը պետք է նախապես թրջել, այնուհետև եփել:

Բոլոր բաղարիչները անցկացնել  մսաղացով, լավ խառնել բլենդերի օգնությամբ, որ համասեռ զանգված ստացվի:

Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել և շարել ջեռոցի տապակի վրա, որի վրա պետք է նախապես յուղաթուղթ փռել:  Եփել 12 րոպե 180 աստիճանի տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սիսեռով և սպանախով չափազանց համեղ կոտլետներ, որ կարող են ուտել նաև պահք պահողները