Սիրահարված զինվորի ասմունքը, լսելիս այնպես հուզվեցի, չկարողացա զսպել արցունքները, սիրելի զինվոր, Աստված պահապան մեր բոլոր զինվորներին

Հայ զինվորը աչքի է ընկնում իր քաջությամբ, խիզախությամբ, հայրենասիրությամբ: Հավանաբար շատերն ինձ պես, երբ տեսնում են զինվորներին, ակամայից հուզվում են: Որքան փխրուն սիրտ կա նրանց առնական մարմնում:

Տեսնելով մեր զինվորներին գոտեպնդվում ենք, մեզ ավելի ուժեղ ենք զգում, բայց բավական է նայել նրանց աչքերին ու ակնհայտ է դառնում նրանց կարոտը մոր, հայրենի տան ու սիրած աղջկա նկատմամբ: Նրանցից յուրաքանչյուրը  մի օջախի լույս է, հայրենիքի արժանի զավակ: Աստծո կամոք, թող նրանցից յուրաքանչյուրը վերադառնա տուն գրկի իր հարազատներին ու հասնի իր սիրած աղջկան:

Սիրով ներկայացնում ենք զինվորի ասմունքը  սահմանից: Նրան լսելիս փշաքաղվեցի, հուզվեցի, միթե՞ կարելի է նման տղայի սիրտը կոտրել:  Տեր, օգնական եղիր բոլոր զինվորներին և պաշտպանիր նրանց նենգ թշնամուց:

Գյումրեցի զինվորը ծառայության է ցանկացել գալ հատկապես ապրիլյան դեպքերից հետո. «Այն ժամանակ սովորում էի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում, ուսումս էի ավելի թանկ գնահատում, բայց ապրիլյան դեպքերից հետո, երբ եղբայրս, ընկերներս գտնվում էին մարտական դիրքերում, ես ոչ թե հիասթափվեցի կամ փորձեցի շեղվել ուսումից, այլ ուզեցի գալ ու տեսնել, թե այստեղ ինչ է կատարվում»:

Տեսանյութ՝

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓