Սիրիր, նվիրվիր, սակայն երբեք մի դավաճանիր ինքդ քեզ… սա պիտի բոլոր կանայք կարդան

Սերը վեհ զգացմունք է, պետք է սիրել  ամբողջ հոգով, սակայն չդավաճանելով սեփական անձին:  Ճիշտ է, սիրո մեջ պետք է գնալ կոմպրոմիսի, սակայն կան բաներ, որոնք պետք չէ զոհել, թեկուզ հանուն ամենամեծ սիրո:

Ձեր ինքնագնահատականը

Հանուն սիրո երբեք թույլ մի տվեք  նվաստացնել ձեզ: Իսկական սիրո մեջ դուք պետք է ձեզ բարձր զգաք:

Ձեր նպատակները կյանքում

Յուրաքանչյուր մարդ ունի  նպատակներ:  Հարկ չկա հրաժարվել սեփական ձգտումներից ու նպատակներից  մեկ այլ ուրիշին սիրաշահելու համար:

Ձեր սկզբունքները

Երբեք մի փոխեք ձեր սկզբունքները հանուն այն մարդու, ում նկատմամբ զգացմունքներ ունեք: Իսկական սիրո մեջ ձեր զգացունքները պետք է  հաշվի առնվեն:

Ձեր զբաղմունքները

Կան բաներ, որոնք ձեզ երջանկացնում են, հանուն սիրո մի հարաժարվեք հաճելի զբաղմունքից:  Ձեզ սիրող մարդը  երբեք ձեզ չի ստիպի հրաժարվել դրանցից:

Ձեր ընտանիքը

Եթե ձեր սիրեցյալը  փորձում է  ձեզ կտրել ձեր ընտանիքից  դա  լավ բանի չի հանգեցնի,  հարկ չկա ընտանիքից հրաժարվել մի մարդու  համար, ով թքած ունի ձեր արժեքների վրա:

Ձեր բարեկեցությունը

Եթե նույնիսկ խենթի պես սիրում եք մարդուն, դա չի նշանակում, որ դուք  պետք է թույլ տաք, որ նա ձեզ նվաստացնի և  ցավ պատճառի ու խարխլի ձեր բարեկեցությունը: Մտածեք, ապագայի մասին, ինչպիսին կլինի ապագան նման մարդու կողքին:

Ձեր անվտանգությունը

Կյանքում շատ կարևոր է  անվտանգության զգացողությունը: Լարված հարաբերությունները, վախի մթնոլորտը  ազդում են հոգեկանի վրա: Հարկ չկա նստել ու նայել, թե ինչպես է նավը խորտակվում:

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սիրիր, նվիրվիր, սակայն երբեք մի դավաճանիր ինքդ քեզ… սա պիտի բոլոր կանայք կարդան