Սիրող հոր խորիմաստ նամակը իր սիրելի դստերը. «Քեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ»

Այս խորիմաստ նամակը կօգնի շատ բան հասկանալ կյանքում:

«Դու պետք է ավելի լավը դառնաս միայն ինքդ քեզ համար: Եվ միայն այդ դեպքում ուրիշները կձգտեն դեպի քեզ, կցանկանան աջակցել քեզ և կիսվել նրանով, ինչի կարիքը դու ունես: Եվ եթե ինչ-որ մեկը չի ցանկանա լինել քո կողքին, ապա դա նրա խնդիրն է, մի ծանրաբեռնիր քեզ ուրիշների խնդիրներով:

Երբ դու հասկանաս, որ ուրիշների հարգանքն ու սերը պետք է վաստակել, երբեք չես սպասի անհնարինը և չես հիասթափվի: Մյուսները պարտավոր չեն կիսել քեզ հետ իրենց զգացմունքները կամ մտքերը: Եվ եթե նրանք անում են դա, ուրեմն դու արժանի ես դրան: Եվ դու կարող ես հպարտանալ այն սիրով, որ ստանում ես ընկերներից, և նրանով, ինչ վաստակել ես: Բայց հիշիր, դու կարող ես հեշտությամբ կորցնել այդ ամենը:

Կլինեն մարդիկ, ովքեր բայացակամ չեն լինի քո նկատմամբ, հասկացիր, մարդիկ պարտավոր չեն  բարի լինել քեզ հետ, դու կսովորես խուսափել այն մարդկանց հետ շփումից ովքեր քեզ ցավ կպատճառեն:

Եթե ինչ որ մեկը սիրում է քեզ, նշանակում է քո մեջ գտել է այն առանձանահատկությունը, որը նրան երջանիկ է դարձրել: Զարգցարու  այդ առանձնահատկությունդ, որպեսզի քեզ ավելի ուժգին սիրեն:

Ոչ ոք պարտավոր չէ պարզապես հարգել քեզ, ընկերություն անել քեզ հետ, սիրել քեզ:

Դու պետք է սովորես լինել այն մարդկանց հետ, ում հետ ցանկանում ես լինել և պետք է սովորես անել այն, ինչ ցանկանում ես անել:

Ուզում եմ, որ դու հասկանաս և մեկընդմիշտ հիշես. Ոչ ոք քեզ ոչինչ պարտք չէ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓