Սկանդալ համացանցում. Պարզվում է՝ երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. ուր ենք հասել

Օրեր առաջ օգտատերերից մեկի գրառմանը, թե ոչ ոք իրավունք չունի խփել երեխային, հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը պատասխանել է. «Բացի իսկական մանկավարժից»: Այդ պատասխանը լուրջ քննարկումների  առիթ է դարձել և կրթության ոլորտի պատասխանատուները մտադիր են լրջորեն զբաղվել դրանով:

Արմինե Դավթյանի խնդրահարույց գրառմանը անդրադարձել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանը և  պատրաստվում են նախաձեռնել Արմինե Դավթյանի մասնակցությամբ հանրային-մասնագիտական բաց լսումներ, որտեղ կխնդրեն մասնագետ տնօրենին՝ հիմնավորել իր գրառումը: Հարուցվելու է  ծառայողական քննություն:

Հետաքրքիր է, կա՞ն մարդիկ, ովքեր համամիտ են նրա հետ:

Եվ ընդհանրապես, մանկավարժահոգեբանական կենտրոնի այդ տնօրենը գաղափար ունի՞ ինչպիսին պետք է լինի իսկական մանկավարժը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓