Սմբուկով և պանրով ռոլլեր, որի համից կշտանալ չի լինում. սա իմ ամենասիրելի նախուտեստն է

Բաղադրիչներ` 

  • սմբուկ — 500 գ,
  • պանիր — 50 գ,
  •  մայոնեզ — 3 ճ/գ,
  • սխտոր — 1-2 ատամիկ,
  • բուսայուղ,
  • աղ

Պատրաստման եղանակ: 

Սմբուկները բաժանել երկու հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին՝ երկարավուն շերտերի։

Մայոնեզին ավելացնել ճզմած սխտորն ու խառնել։

Պանիրն անցկացնել քերիչով։ Սմբուկները մոտ 5 րոպե տապակել բուսայուղով լի տապակի մեջ։ Շրջել մյուս կողմի վրա ու ևս 5 րոպե տապակել։ Պատրաստ լինելուց հետո սմբուկները դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։

Ոլորել գլանաձև: Սմբուկի շերտը պատել մայոնեզով։ Սմբուկի լայն կողմի վրա լցնել 1 թ/գ քերած պանիր։

Սմբուկը ռուլետանման փաթաթել՝ սկսած լայն հատվածից։

Զարդարել կանաչիով ու մատուցել տաք կամ սառը վիճակում։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓