Սոճու և եղևնու կոների անհավանական բուժիչ հատկությունները, որոնց մասին հավանաբար չէիք լսել. դրանք ողջ տարին կապահովեն Ձեր և Ձեր ընտանիքի առողջությունը

Սոճու և եղևնու կոներն օժտված են հիանալի բուժիչ հատկություններով: Կանաչ կոները պարունակում են եթերային  յուղեր, տանիններ, ֆլավոնոիդներ, վիտամիններ, երկաթ, մագնեզիում, սելեն: Բուժիչ նպատակներով օգտագործվում են կանաչ կոները:

Երբ է պետք հավաքել

Ոմանք կարծում են, որ լավագույն ժամկետը հունիսի 21-ից 25-ն է: Սակայն որոշ բաղադրատոմսերում նշվում է մայիսի 30-ից մինչեւ հունիսի 20-ը ընկած ժամանակահատվածը:

Երիկամային քարերից ազատվելու համար կաթսայի մեջ լցնել  կանաչ կոներ և ջուր ավելացնել այնքան, որ ծածկի կոները: Եռացնել 5 րոպե, թողնել սառչի, քամել և խմել օրական 3 անգամ 1/3 բաժակ ուտելուց հետո: Բուժման կուրսը 3 շաբաթ:

Բրոնխիտից և հազից ազատվելու համար պետք է կոները հավաքել  մայիսի 15-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում:   50-60 կոնի վրա  2 լիտր ջուր լցնել,  եռացնել եւ եփել 2 ժամ  մարմանդ կրակի վրա, ավելացնել 2 կգ շաքարավազ եւ եռացնել եւս 1.5 ժամ ցածր ջերմության վրա: Մուրաբան ընդունել  օրը 3 անգամ  1-ական ճաշի գդալ ուտելուց 10 րոպե առաջ:

Կոներից պատրաստվող մեղրը ամրապնդում  է իմունային համակարգը:

Անհրաժեշտ է հավաքել 1 կգ հասուն կոներ, բաժանել յուրաքանչյուրը 4 մասի, դնել էմալապատ կաթսայի մեջ և լցնել 3 լիտր ջուր: Մարմանդ  կրակի  վրա եփել մինչև կոները փափկեն, ապա քամել, ավելացնել 1 կգ շաքարավազ և հասցնել եռման: Պատրաստի մեղրը լցնել բանկաների մեջ և ավելացնել մի պտղունց կիտրոնաթթու:

Կանաչ կոներից պատրաստված մուրաբան բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը:  50 գրամ  մանրացված կոների վրա լցնել 1 լիտր սառը ջուր, հասցնել եռման, եփել 20 րոպե թույլ կրակի վրա, կրակից վերցնել և սառեցնել, այնուհետև  ավելացնել 500 գ շաքարավազ և կրկին  հասցնել եռման, սակայն չեռացնել: Պահել  սառը տեղում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սոճու և եղևնու կոների անհավանական բուժիչ հատկությունները, որոնց մասին հավանաբար չէիք լսել. դրանք ողջ տարին կապահովեն Ձեր և Ձեր ընտանիքի առողջությունը