Սոնա Շահգելդյանի համբերության բաժակը լցվեց, նա բոլոր չարախոսների «պորտը տեղը դրեց»

Սոնա Շահգելդյանը ջախջախիչ պատասխան տվեց  բոլոր չարախոսներին, ովքեր փորձում են վնասել նրա հեղինակությանը:  Երգչուհու համբերության բաժակը լցվել է և նա իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հետևյալ գրառմամբ.

«Դիմում եմ բոլոր լրատվականներին,հանձինս BlogNews.am-ին,

ես միշտ կանգնած եմ եղել իմ ժողովրդի կողքին ի տարբերություն Ձեզ և Ձեր կայքի, ես վայելում եմ ժողովրդի սերն ու հարգանքը, նաև շատ-շատ մարդկանց ովքեր վաճառում կամ վաճառվում են նախկին կարավարությանը, ես չեմ վաճառվում և չեմ վաճառում իմ Հայրենիքը, դա իմ տեսակը չէ որ վաճառեմ անձս կամ Հայրենիքս :

Այո, ես ինչ անում եմ,անում եմ ժողովրդի համար :Այո, ես կանգնած եմ եղել թավշյա հեղափոխության կողքին, որի համար հպարտ եմ, որ իմ մասնակցությունս եմ ունեցել այդ օրերին այնտեղ լինելով, որտեղ իմ Հայ ժողովուրդն էր: Չեմ վախեցել շատերի պես, որ կկորցնեմ աշխատանքս,շատերի պես չեմ հայտնվել այն ժամանակ, երբ արդեն ամեն ինչ ավարտված էր, և չեմ քծնել, որ ինչ-որ բանի ակնկալիք ունենամ

Նաև զգուշացնում եմ բոլոր լրատվականներին՝ ովքեր սրանից հետո ինչ-որ անհարգալից նյութ կտեղադրեն իմ անձի և ընտանիքիս հետ կապված դիմելու եմ ոստիկանություն»:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓