Սուրենյանը վատ նորություններ ունի առաջիկա օրերի եղանակի վերաբերյալ… Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանարապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 17-ին տեղումները կլինեն ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ 15-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։ Գյուղատնտեսներին տեղեկացնում ենք, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։

 

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 15-ի ցերեկը տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-17-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին՝ կեսօրից հետո, 17-20-ը սպասվում է անձրև և ամպրոպ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սուրենյանը վատ նորություններ ունի առաջիկա օրերի եղանակի վերաբերյալ… Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում